«Փյունիկ Աղջիկները» Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի նոր մրցաշրջանը մեկնարկեց խոշոր՝ 5։1 հաշվով հաղթանակով «Արարատ-Արմենիայի» նկատմամբ:
Առաջին խաղակեսում մեր թիմը մի քանի պահ ստեղծեց մրցակցի դարպասին, սակայն հյուրերը անառիկ պահեցին սեփական դարպասը:
Երկրորդ խաղակեսում «Փյունիկն» սկսեց բարձրացնել խաղի տեմպը և առաջ անցավ հաշվի մեջ. նախ, Սոլանժ Կարվալեշն առաջ մղեց մեր թիմին, այնուհետև Էլեն Քոլմանը չներեց մրցակցին: Հանդիպման մեր մյուս 3 գոլը հեղինակեց Սուզուհո Յամասակին։
Հատկանշական է, որ ճապոնուհին Հայաստանի առաջնության իր նորամուտի խաղում ձևակերպեց փայլուն հեթ-տրիկ, որի կողքին ավելացրեց երկու արդյունավետ փոխանցում: