«Փյունիկը» Երիտասարդական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում 2:4 հաշվով պարտվեց Մինսկի «Դինամոյին»:
Հանդիպման մեկնարկում մեր թիմը ձեռքից բաց թողեց հրաշալի հնարավորություն. Նարեկ Բարոյանը նպաստավոր դիրքից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը:
Բելառուսներն առաջին խաղակեսում երկու անգամ գրավեցին մեր դարպասը. աչքի ընկան Անրդեյ Լուցկովիչը և Ալեքսեյ Ժեչկոն:
Երկրորդ խաղակեսում պաշտպանությունից դուրս գալուց մեր ֆուտբոլիստները սխալվեցին, որից օգտվեց Արտյոմ Սոկոլովսկին և հաշիվը խոշոր դարձրեց:
Հանդիպման մնացած ժամանակահատվածում մեր թիմից գոլերով աչքի ընկան Տիգրան Գևորգյանը և Մարտին Գալստյանը, հակառակորդ թիմից՝ Արտյոմ Վասկաբինիկուն:
Տիգրան Գևորգյանն ու Մարտին Գալստյանն այսօր հեղինակեցին մեր ակումբի պատմության առաջին գոլերը երիտասարդական Չեմպիոնների լիգայի շրջանակում։
Այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին՝ կրկին «Ջունիոր Սպորտում»։