
«Փյունիկը» հունվարի 25-ից փետրվարի 12-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս ալ-Խայմա քաղաքում` նախապատրաստվելով ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկին:
Ուսումնամարզական հավաքի ընթացքում մեր թիմը կանցկացնի ստուգողական հանդիպումներ: Մրցակիցների և ժամանակացույցի վերաբերյալ կտեղեկացնենք ավելի ուշ:
Երևանյան թիմը առաջնության աշնանային հատվածից հետո 37 միավորով 3-րդ տեղում է: