
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի․ մեր թիմին է միացել 24-ամյա ռուս դարպասապահ Դանիիլ Պոլյանսկին։
Պոլյանսկին ռուսական «Չերտանովոյի» ակադեմիայի սան է։ Նախկինում նա հանդես է եկել Բելգորոդի «Սալյուտում» և Նիժեգորոդի շրջանի «Վոլնայում»։
2020-22 թթ․ Դանիիլը ելույթ է ունեցել «Նորավանքում», որը 2021/22 թթ․ մրցաշրջանում հանդես է եկել Հայաստանի Պրեմիեր լիգայում ու այդ մրցաշրջանում դարձել Հայաստանի գավաթակիր։
Այնուհետև Պոլյանսկին խաղացել է ռուսական «Չիտայում», «Ֆորտեում» և «Նովոսիբիրսկում»։
2024/25 թթ. մրցաշրջանի առաջին հատվածը ռուս դարպասապահն անցկացրել է Չարենցավանի «Վանում» և անցկացրած 19 խաղերում նա 9 անգամ դարպասն անառիկ է պահել։
Դանիիլ Պոլյանսկիի նախկին թիմը՝ Բելառուսի Բարձրագույն խմբում հանդես եկող Ձերժինսկի «Արսենալն» էր, որտեղ տեղափոխվել է այս տարվա մարտին։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Դանիիլ Պոլյանսկիին։