
«Փյունիկ» ՖԱ-ն 2 նոր համալրում ունի։ Թիմին են միացել 21-ամյա նիգերիացի հարձակվող Սթիվեն Ալֆրեդը և 19-ամյա ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գալիմովը։
2 ֆուտբոլիստներն էլ «Փյունիկում» հանդես կգան վարձավճարով։
Սթիվեն Ալֆրեդը «Փյունիկ» է տեղափոխվել «Սոչիից», իսկ Գալիմովը` «Եկատերինբուրգի «Ուրալից»։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ է մաղթում ֆուտբոլիստներին և մաղթում հաջող խաղ։