0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Դանիիլ Պոլյանսկին և Սերոբ Գալստյանը հեռացել են «Փյունիկից»

Տեղեկացնում ենք, որ «Փյունիկ» ՖԱ-ից հեռացել են դարպասապահ Դանիիլ Պոլյանսկին և կիսապաշտպան Սերոբ Գալստյանը։

Դանիիլ Պոլյանսկին այս տարվա հունիսին էր միացել «Փյունիկին» և մեր թիմի կազմում չմասնակցեց որևէ պաշտոնական հանդիպման։

Սերոբ Գալստյանը նույնպես «Փյունիկի» շարքերը համալրել էր այս տարվա հունիսին՝ տեղափոխվելով Երևանի «Արարատից»։ 23-ամյա կիսապաշտպանը մեր թիմում Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 3 խաղ։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում։

Վերջին նորություններ