0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Մոմո Յանսանեն՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Մեր թիմի շարքերն է համալրել գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեն։

28-ամյա ֆուտբոլիստն իր կարիերան սկսել է Գվինեայի «Հաֆիայում», ապա խաղացել է Մարոկկոյի «ՖՈւՍ Ռաբաթ» ակումբում։

2019 թվականին Յանսանեն տեղափոխվել է բելառուսական «Իսլոչ», որտեղ անցկացրած 57 խաղում դարձել է 23 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ 2019 թվականի մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվել է «Իսլոչի» լավագույն ֆուտբոլիստ։

2021 թվականի հուլիսին Մոմո Յանսանեն պայմանագիր է կնքել Տիրասպոլի «Շերիֆի» հետ, որի կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի 2021/22 թթ․ խաղարկության խմբային փուլի հանդիպումներին։ Մասնավորապես խմբային փուլում Յանսանեն գրավել է Դոնեցկի «Շախտյորի» դարպասը։ 2021/22 թթ․ մրցաշրջանում նա «Շերիֆի» հետ դարձել է Մոլդովայի չեմպիոն և գավաթակիր։

Գվինեացի ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում խաղացել է նաև ռուսական «Նիժնի Նովգորոդում», խորվաթական «Ռիեկայում», Քութայիսիի «Տորպեդոյում» և ադրբեջանական «Սումգայիթում»։

Մոմո Յանսանեի նախորդ թիմը Կիպրոսի ուժեղագույնների լիգայի ներկայացուցիչ «Օմոնիա Արադիպուն» էր, որտեղ հանդես է եկել 2025 թվականի օգոստոսից։ Կիպրոսյան թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 14 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ։

Յանսանեն ժամանակին ելույթ է ունեցել Գվինեայի Մ-20 և Մ-23 տարեկանների հավաքականներում, իսկ 2021 թվականին իր նորամուտն է նշել Գվինեայի ազգային հավաքականում։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Մոմո Յանսանեին։

Վերջին նորություններ