«Փյունիկի» ակադեմիայից 6 ֆուտբոլիստ՝ դարպասապահ Գարիկ Մկրտումյանը, կիսապաշտպաններ Էմիլ Հայրապետյանը, Հայկ Մարտիրոսյանը, Վահե Ստեփանյանը, հարձակվողներ Արեգ Բուդաղյանը և Էդգար Ղազարյանը հրավիրվել են Հայաստանի Մ-14 տարեկանների հավաքական։
Մեր հավաքականը մայիսի 7-ից 12-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որի շրջանակում կմասնակցի Երևանում կայանալիք Մ-14 տարեկանների «Զարգացման Գավաթի» մրցաշարին։
Հաջողություն ենք մաղթում մեր պատանիներին և Հայաստանի Մ-14 տարեկանների հավաքականին առաջիկա խաղերում։