Հայաստանի Առաջին խմբի առաջնության 28-րդ տուրում «Փյունիկ Ակադեմիան» Կապանում մրցեց առաջնության առաջատարներից մեկի՝ «Սյունիքի» հետ:
Առաջին կեսում Արամ Ահարոնյանը 11-մետրանոց հարվածով առաջ մղեց մեր թիմին։ 75-րդ րոպեին դաշտի տերերին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը․ աչքի ընկավ Արմեն Ծատրյանը։
Սակայն 2 րոպե անց «Փյունիկ Ակադեմիայի» ավագ Տիգրան Գևորգյանին ոչ միայն հաջողվեց առաջ մղել մեր թիմին, այլև 81-րդ րոպեին դառնալ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 1։3։
Խաղի ավելացված 2-րդ րոպեին «Սյունիքը» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, բայց դաշտի տերերին ավելին անել չհաջողվեց։
Այսպիսով, Լևոն Ստեփանյանի տղաները վաստակեցին 38 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը։
«Փյունիկ Ակադեմիան» իր հաջորդ խաղը կանցկացնի մայիսի 19-ին՝ տանն ընդունելով «Բենտոնիտին»։