0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Ընդունելություն «Փյունիկի» մարզադպրոցում

«Փյունիկ» ՖԱ-ի ակադեմիան հայտարարում է ընդունելություն՝ 2017–2021 թվականների ծնված երեխաների համար։

Ակադեմիան նպատակ ունի զարգացնել երիտասարդ ֆուտբոլիստների տեխնիկական, ֆիզիկական և թիմային կարողություններն՝ ապահովելով պրոֆեսիոնալ մարզումային միջավայր և որակյալ մարզչական աշխատանք։

Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

• 3x4 չափսի լուսանկար

• Ծննդյան վկայական

• Բժշկի կողմից տրված՝ ֆուտբոլով զբաղվելու թույլտվություն հաստատող փաստաթուղթ

• Ծնողներից մեկի անձնագրի պատճեն

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ակադեմիայի պաշտոնական էջին կամ զանգահարել այս հեռախոսահամարով՝ +37455448488

Վերջին նորություններ