0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

JOGEL-ը՝ «Փյունիկի» ՖԱ-ի նոր տեխնիկական հովանավոր

«Փյունիկ» Ֆուտբոլային Ակումբը հայտարարում է սպորտային ապրանքանիշ JOGEL-ի հետ համագործակցության մեկնարկի մասին։

Կնքված համաձայնագրի շրջանակում JOGEL-ը դառնում է «Փյունիկ» ՖԱ-ի պաշտոնական մարզահագուստի և խաղային համազգեստի մատակարարը։ Համագործակցության արդյունքում ակումբի բոլոր պրոֆեսիոնալ թիմերը հանդես կգան JOGEL-ի արտադրած մարզահագուստով։

JOGEL-ը միջազգային սպորտային ապրանքանիշ է, որը հիմնադրվել է 2015 թվականին և մասնագիտացած է մարզահագուստի, մարզակոշիկների, մարզագույքի ու սպորտային աքսեսուարների արտադրության մեջ։ Ապրանքանիշը համագործակցում է բազմաթիվ պրոֆեսիոնալ ակումբների, ազգային ֆեդերացիաների և մարզական կազմակերպությունների հետ՝ առաջարկելով ժամանակակից տեխնոլոգիաներով ստեղծված, բարձրորակ և ֆունկցիոնալ արտադրանք։

Կողմերը վստահ են, որ այս համագործակցությունը կլինի երկարաժամկետ և արդյունավետ՝ նպաստելով ինչպես ակումբի զարգացմանն, այնպես էլ բարձրակարգ մարզական մշակույթի ձևավորմանը։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում JOGEL-ին վստահության համար և համոզված է, որ համատեղ աշխատանքը կդառնա նոր հաջողությունների հիմք՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս։

Վերջին նորություններ