«Փյունիկ» ՖԱ-ն սկսում է հավատարմագրումն ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ. խաղարկության առաջին փուլի՝ «Փյունիկ» - «Մարսաշլոկ» պատասխան հանդիպման համար։
Խաղը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչները կարող են իրենց հայտերն ուղարկել [email protected] էլ. հասցեին։
Հայտում պարտադիր է նշել՝ անուն-ազգանուն, լրատվամիջոցի անվանումը և գործունեության բնույթը (լրագրող, օպերատոր, լուսանկարիչ), ինչպես նաև պաշտոնական հայտի փաստաթուղթը։
Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 14-ը, ժամը 18։00-ն։
Հիշեցնենք, որ «Փյունիկ» - «Մարսաշլոկ» հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կսկսվի ժամը 20:00-ին։