0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

Սկսվել է 2026/27 մրցաշրջանի հավատարմագրումը

«Փյունիկ» ՖԱ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանային հավատարմագրումը։

ԶԼՄ ներկայացուցիչները կստանան անվանական բեյջեր, որով կարող են մասնակցել «Փյունիկի» տնային հանդիպումների մեդիամիջոցառումներին։

Մրցաշրջանային հավատարմագրում ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել հետևյալ տվյալները․

• ԶԼՄ-ի  անվանումը, 

• Լրագրողի կամ ֆոտոթղթակցի անունը և ազգանունը, 

• Լուսանկար (անձնագրային ձևաչափով կամ բարձր որակով դիմանկար)

Նշված տվյալները խնդրում ենք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմայում նշելով՝ «Մրցաշրջանային հավատարմագրում 2026/27»։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ օգոստոսի 7-ը, ժամը 18։00-ն։

Վերջին նորություններ