0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Ուրարտու» | հավատարմագրում

Ինչպես հայտնի է, հունիսի 9-ին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում ժամը 18:30-ին կկայանա «Փյունիկ» - «Ուրարտու» հանդիպումը: 

Խաղին ներկա գտնվել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` նշելով անուն ազգանուն, աշխատանքի բնույթ և ԶԼՄ-ի անվանում:

Կապված երկրում տիրող արտակարգ դրության հետ խաղին կարող են հավատարմագրվել առավելագույնը 10 լրագրող (ներառյալ լուսանկարիչները): Հետխաղային մամուլի ասուլիսը պատշաճ կազմակերպելու համար, հավատարմագրում ստացող լրագրողները կարող են խաղի ընթացքում իրենց հարցերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Հավատարմագրում ստացող լրագրողներին խնդրում ենք խաղին ներկայանալ դիմակներով և ձեռնորեցներով և տրիբունայում պահպանել սոցիալական հեռավորությունը: 

Վերջին նորություններ