
Փյունիկ ՖԱ-ն երկարաձգել է պայմանագրերը կիսապաշտպաններ Արթուր Նադիրյանի, Նորայր Ղազարյանի և պաշտպան Սերոբ Գրիգորյանի հետ։
Արթուր Նադիրյանը Փյունիկի սան է։ 22-ամյա կիսապաշտպանը Փյունիկի կազմում անցկացրել է 50 խաղ։
Սերոբ Գրիգորյանը Փյունիկում է 2016 թվականից։ 25-ամյա եզրային պաշտպանը Փյունիկի կազմում մասնակցել է 85 խաղի։
Նորայր Ղազարյանը նույնպես հանդիսանում է Փյունիկի սան։ 18-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում է նշել նորամուտը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։ Ղազարյանը Փյունիկի գլխավոր թիմի կազմում մասնակցել է 5 հանդիպման։