
Այսօր, Էջմիածնի ֆուտբոլային ակադեմիայում տեղի ունեցավ ընկերական հանդիպում «Փյունիկի» գլխավոր և երկրորդ թիմերի միջև։ Խաղն ավարտվեց Անդրեյ Տալալաևի թիմի հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Խփած գոլերով աչքի ընկան Ռումյան Հովսեփյանը, Վիտալի Ստեժկոն և Սերգեյ Կոլիչևը։
Նշենք, որ «Փյունիկը» հաջորդ խաղը կանցկացնի մարտի 31-ին՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության շրջանակներում հյուրընկալվելով Երևանի «Բանանցին», իսկ «Փյունիկ-2»-ը մարտի 28-ին, Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրում կհյուրընկալվի «Գանձասար-Կապանին»։