
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 20-ամյա նիգերիացի կիսապաշտպան Մուհամեդ Յուսուֆ Լադանը։
Լադանը «Սոչի» ՖԱ-ի ֆուտբոլիստ է և «Փյունիկում» հանդես կգա վարձակալական հիմունքներով։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Մուհամեդ Յուսուֆ Լադանին։