0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Հայտնի է «Փյունիկի» մրցակիցը VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում

ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել VBET Հայաստանի գավաթի վիճակահանությունը։ 

«Փյունիկը» գավաթի խաղարկության ⅛ եզրափակչում կմրցի Երևանի «Ուրարտուի» հետ։ Առաջին խաղը կանցկացվի մրցակցի, իսկ պատասխան խաղը՝ «Փյունիկի» հարկի տակ։ Խաղերի անցկացման հստակ օրերն առայժմ հայտնի չեն։ VBET Հայաստանի գավաթի խաղարկությունը կանցկացվի 2020թ. սեպտեմբերից 2021թ. մայիս ընկած ժամանակահատվածում։

Ներկայացնում ենք ⅛ եզրափակչի զույգերը՝

«ԲԿՄԱ» - «Լոռի»

«Վեստ Արմենիա» - «Գանձասար-Կապան»

«Վան» - «Նորավանք»

«Արարատ» - «Սևան»

«Ուրարտու» - «Փյունիկ»

«Շիրակ» - «Ալաշկերտ»

 

«Նոան» և «Արարատ-Արմենիան»  այս մրցաշարում իրենց ելույթները կսկսեն քառորդ եզրափակչից։

Վերջին նորություններ