0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկի» 4 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

Հոկտեմբերի 5-ից Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով առաջիկա 3 խաղերին։

Հոկտեմբերի 7-ին մեր ընտրանին ընկերական խաղում ուժերը կչափի Ալբանիայի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 11-ին և հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի շրջանակներում կխաղա համապատասխանաբար Վրաստանի և Էստոնիայի հավաքականների հետ։

Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար «Փյունիկից» Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել Սևակ Ասլանյանը, Սերոբ Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը և Ալիկ Առաքելյանը։

«Փյունիկ» ՖԱ-ն հաջողություն է մաղթում Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղերում։

Վերջին նորություններ