
«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է պաշտպան Արթուր Քարտաշյանը։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։
Արթուր Քարտաշյանը Փյունիկի սան է; Մեր թիմի կազմում 24-ամյա պաշտպանն անցկացրել էր 108 խաղ՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Արթուր Քարտաշյանին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։