
Մեր թիմի 21֊ամյա կիսապաշտպան Էրիկ Ազիզյանը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Չարենցավանի «Վան»։
Հիշեցնենք, որ Ազիզյանը մեր թիմի սան է։ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում Ազիզյանը մեր թիմի կազմում ընդհանուր թվով անցկացրել է 13 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
«Փյունիկ» ՖԱ֊ն հաջող մրցաշրջան է մաղթում Էրիկ Ազիզյանին։