Պաշտոնական հայտարարություն․ Գևորգ Ղազարյան

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 33-ամյա կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։ 

Գևորգ Ղազարյանը մեր ակումբի սան է։ Հանդիսանում է նաև Հայաստանի հավաքականի անդամ, որի կազմում անցկացրած 76 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։ Մեր թիմի կազմում Ղազարյանն անցկացրել է 158 խաղ՝ դառնալով 52 գոլի հեղինակ։ 

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Լիմասոլի ԱԷԼ-ը։ 

«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող մրցելույթներ է մաղթում Գևորգ Ղազարյանին։

Ֆուտբոլիստի հետ հարցազրույցը բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր յութուբյան ալիքին։

Վերջին նորություններ