
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 29-ամյա կենտրոնական կիսապաշտպան Ադնան Շեչերովիչը։ Բոսնիացի ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է լատվիական «Ռիգան»։
Նա հանդես է եկել նաև մի շարք բոսնիական, հոլանդական և ավստրիական ակումբներում։ Ադնան Շեչերովիչը հանդիսանում է նաև Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի թեկնածու։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և լավ մրցաշրջան է մաղթում Ադնան Շեչերովիչին։
Մեր նորեկի հետ հարցազրույցը բաց չթողնելու համար բաժանորդագրվեք մեր յութուբյան ալիքին։