
«Փյունիկ» ՖԱ կիսապաշտպան Արթուր Գրիգորյանը վարձավճարով տեղափոխվել է ԲԿՄԱ։ Վարձակալության ժամկետը մինչև 2021թ․ ավարտն է։ Արթուր Գրիգորյանը «Փյունիկ» էր տեղափոխվել 2020թ․ ամռանը։ Մեր թիմի կազմում Գրիգորյանն այդ ընթացքում անցկացրել է 20 խաղ։ «Փյունիկ» ՖԱ-ն հաջող մրցաշրջան է մաղթում Արթուր Գրիգորյանին։