
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 28-ամյա եզրային հարձակվող Լազար Յովանովիչը։ Սերբ հարձակվողը հանդես է եկել «Սլոբոդա Ուզիցե», «Մլադոստ» և «Բորաց» ակումբներում։
Լազար Յովանովիչը ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղում իր նորամուտն է նշել նաև Սերբիայի ազգային հավաքականում։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Լազար Յովանովիչին։