Վահագն Լևոնի Օրդյան
Անձնական տվյալներ
20.05.1946թ․
Կրթություն
1953-1964թթ.՝ Ֆելիքս Ձերժինսկու անվան թիվ 20 դպրոց
1964-1970թթ.՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան՝ բուժական ֆակուլտետ
1971թ․՝ Սպորտային բժշկության ինտերատուրա
Վահագն Օրդյանը 1971 թվականին ծառայության է անցել բանակում՝ բժշկության գծով լեյտենանտի կոչումով:
Աշխատանքային փորձ (ակումբային կարիերա)
Նիկիտա Սիմոնյանի հրավերով, 1973 թվականին, Վահագն Օրդյանն աշխատանքի է անցել «Արարատում», որն սկսել էր իր փառքի ճանապարհը: Օրդյանն այդտեղ աշխատել է մինչև 1996 թվականը՝ 23 տարի:
1996-1998թթ.՝ «Փյունիկ»
1998-2000թթ.՝ «Կիլիկիա»
2000-2001թթ.՝ «Միկա»
2001-2012թթ.՝ «Կիլիկիա»
2012-2014թթ.՝ «Իմպուլս» Դիլիջան
2014 թվականից աշխատում է «Փյունիկ ՖԱ»-ում:
Ազգային հավաքականներ
Վահագն Օրդյանն անկախ Հայաստանի պատմության առաջին հավաքականի բժիշկն է: Ազգային ճամբարում նա աշխատել է մինչև 2002 թվականը:
Վաստակաշատ բժիշկը 2002-2014թթ․ աշխատել է Հայաստանի բոլոր տարիքային թիմերի հետ: Օրդյանը 2014թ․ երկու տարով վերադարձել է Հայաստանի ազգային հավաքականի շտաբ:
Միջազգային փորձ և տեղական նվաճումներ
Վահագն Օրդյանը 2012, 2013, 2015 թվականներին մասնակցել է ՈւԵՖԱ-ի սպորտային բժշկության 3-րդ աստիճանի դասընթացներին և ստացել ՈւԵՖԱ-ի բժշկի հավաստագիր:
ԽՍՀՄ-ի կողմից ստացել է Բարձրագույն բժշկության կարգ:
2001թ․ արժանացել է ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչմանը:
Վահագն Լևոնի Օրդյանը, ընդանուր առմամբ, մասնակցել է 30-ից ավելի բժշկական ուղղվածությամբ փորձի փոխանակումների՝ կազմակերպված ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից: