Արտակ Գրիգորյանը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել բացառապես հայկական ակումբներում և զուգահեռ հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական: Արտակը իր նորամուտը ընտրանու կազմում նշել է 2010 թվականի օգոստոսի 11-ին: Ընդհանուր առմամբ, հայ ֆուտբոլիստը հավաքականի կազմում անցկացրել է 52 հանդիպում` հեղինակելով մեկ գոլ ու երկու գոլային փոխանցում:
Արտակ Գրիգորյանը 5 անգամ դարձել է Հայաստանի առաջնության հաղթող, մեկ անգամ էլ հաղթել է գավաթի խաղարկությունում, 2 անգամ նվաճել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը: Նա Հայաստանի առաջնություններում մասնակցել է 409 հանդիպման, դարձել 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Նա 21-րդ դարում ներքին մրցաշարերում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է:
Հատկանշական է, որ կիսապաշտպանը 2020/21 մրցաշրջանում արժանացել է «մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին: