0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Արտակ Գրիգորյան. «Փյունիկը» ուժեղ թիմ է, ուրախ եմ այստեղ լինելու համար»

«Նարվա Տրանսի» հետ հաղթական խաղից հետո (3:0), կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսեց դիմակայության, «Փյունիկում» հարմարվելու և առաջիկա մրցակցի մասին:

«Շնորհավորում եմ բոլորիս, կարող եմ ասել, որ շատ լավ ստացվեց թե՛ տնային, թե՛ արտագնա հանդիպումը:

Սկզբում մի փոքր դժվար էր թիմին ընտելանալը, բայց «Փյունիկը» ուժեղ և մարտունակ թիմ է, եկել եմ այստեղ իմ տիտղոսները ավելացնելու համար:

Գիտեմ, որ առաջիկա մրցակիցը («Կալմար»-խմբ.) ուժեղ թիմ է: Կարծում եմ արդեն այսօրվանից կսկսենք ուսումնասիրել «Կալմարին»: Մարզիչները ամեն ինչ անում են, որպեսզի ավելի շատ տեղեկություն ունենանք մրցակցի մասին, և հուսով եմ, որ լավ հանդիպում կանցկացնենք»,-նշեց կիսապաշտպանը:

Վերջին նորություններ