0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Փոփոխություններ «Փյունիկի» կազմում

2022/23 մրցաշրջանի ավարտից հետո «Փյունիկի» կազմից հեռացել է 5 ֆուտբոլիստ ու մեկ մարզիչ:

Յուրի Գարեգինյանը «Փյունիկ» էր տեղափոխվել 2021 թվականի ամռանը: Երկու մրցաշրջանում կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 53 անգամ` իր հաշվին գրանցելով մեկ գոլ ու 5 գոլային փոխանցում: Գարեգինյանը «Փյունիկի» կազմում նաև դարձել է Հայաստանի առաջնության հաղթող:

Հայիթցի հարձակվող Ջոնել Դեսիրեն երևանյան թիմին միացել էր այս ձմռանն Նիկոսիայի «Օլիմպիակոսից» վարձակալական հիմունքներով: Նա օգնել է թիմին անցկացնել տպավորիչ գարնանային հատված, մասնակցել 16 խաղի` աչքի ընկնելով 4 գոլով ու 3 գոլային փոխանցմամբ:

Մակեդոնացիներ Ստեֆան Սպիրովսկին ու Կիռե Ռիստևսկին համալրել էին մեր շարքերը 2022 թվականի սեպտեմբերին: Սպիրովսկին «Փյունիկի» գույներով անցկացրել է 22 հանդիպում` դառնալով 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ, իսկ Ռիստևսկին 14 խաղ է անցկացրել մեր թիմում:

Ուկրաինացի կիսապաշտպան Ռոման Կարասյուկը դարձել էր մեր ֆուտբոլիստը նախորդ տարվա օգոստոսին: 32-ամյա խաղացողը 27 խաղի է մասնակցել «Փյունիկի» կազմում ու իր անվան դիմաց գրանցել մեկ գոլային փոխանցում:

Մարզչական շտաբում նույնպես փոփոխություն է տեղի ունեցել. Թիմի վերլուծաբան Զորիկ Աթանեսյանը գլխավոր թիմում էր աշխատում 2021 թվականի սկզբից: «Փյունիկի» հետ նա դարձել է Հայաստանի չեմպիոն ու իր ներդրումը ունեցել եվրագավաթային հաջող մրցաշրջանում:

Շնորհակալություն ենք հայտնում կատարած աշխատանքի համար ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում:

Վերջին նորություններ