0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Եվրագավաթային տնային հանդիպումների անցկացման վայրը

Երևանի «Փյունիկը» ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկու փուլի տնային հանդիպումները կանցկացնի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում` ելնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումից:

Առաջին տնային խաղն այս ստադիոնում մեր թիմը կանցկացնի հուլիսի 13-ին` էստոնական «Նարվա Տրանսի» դեմ: Իսկ առաջին փուլը հաղթահարելու դեպքում, հաջորդ տնային հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին` շվեդական «Կալմարի» հետ:

Աբովյանի քաղաքային մարզադաշտը տեղավորում է 3100 հանդիսական:

Տոմսերի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Վերջին նորություններ