
«Փյունիկը» երկարաձգել է պաշտպաններ Արթուր Ավագյանի ու Նիկիտա Բարանովի հետ պայմանագրերը:
Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի մայիսի 31-ը, իսկ էստոնացի խաղացողի պայմանագիրը մինչև նույն թվականի դեկտեմբեր ամիսը:
Բարանովը «Փյունիկ» էր տեղափոխվել 2021 թվականի ամռանը: Նա երկու մրցաշրջանում 44 խաղ է անցկացրել մեր ակումբի գույներով, դարձել երկու գոլի ու մեկ գոլային փոխացման հեղինակ: Նիկիտան «Փյունիկի» հետ առաջին մրցաշրջանում նաև դարձել է Հայաստանի չեմպիոն: 30-ամյա պաշտպանը կանոնավոր կերպով հրավիրվում է նաև Էստոնիայի ազգային հավաքական:
Ավագյանը «Փյունիկի» շարքերը համալրել է անցած տարի: Արթուրը 11 հանդիպման է մասնակցել ու դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: Ավագյանը կարևոր դեր ունի Մելիքյանի ղեկավարած կոլեկտիվում:
Շնորհավորում ենք ֆուտբոլիստներին պայմանագրերի թարմացման կապակցությամբ ու մաղթում նոր նվաճումներ մեր ակումբում: