
Ինչպես հայտնի է, ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում կընդունի շվեդական «Կալմարին»: Հանդիպումը կայանալու է օգոստոսի 3-ին ու մեկնարկելու է 19։00-ին։
Խաղին ներկա գտնվել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` նշելով անուն ազգանուն, աշխատանքի բնույթ և ԶԼՄ-ի անվանում: Դիմումները կընդունվեն մինչև օգոստոսի 2-ը 12։00։
Հավատարմագրված բոլոր լրագրողներն իրենց անցագրերը կարող են ստանալ «Փյունիկի» մարզադպրոցից (հասցե՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 4/7) օգոստսի 2-ին 13։00-ից մինչև օգոստոսի 3-ը 12։00 կամ օգոստոսի 2-ին ստադիոնում նախատեսված նախախաղային միջոցառումներից առաջ:
Մարզադաշտի ասուլիսների սրահում օգոստոսի 2-ին տեղի կունենան «Կալմարի» գլխավոր մարզիչ Հենրիկ Յենսենի և «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային մամուլի ասուլիսները` ժամը 17:30-ին ու 18:45-ին համապատասխանաբար: Գլխավոր մարզիչների հետ նախախաղային ասուլիսներին կմասնակցեն նաև երկու թիմերից մեկական ֆուտբոլիստ:
Ասուլիսների ավարտից հետո կկայանան երկու թիմերի նախախաղային մարզումները, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն լրագրողների համար:
Խաղին հավատարմագրվելու համար դիմած բոլոր այն լրագրողներն, ովքեր չեն ներկայանա ստանալու իրենց անցագրերը նշված ժամկետներում, այլևս չեն կարողանա հավատարմագրվել այս խաղի համար։