0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Հայաստանի առաջնությունների տնային հանդիպումներ

«Փյունիկ ՖԱ»-ն 2023/24 մրցաշրջանի Հայաստանի առաջնությունների` IDBank Պրեմիեր լիգայի ու Հայաստանի գավաթի, տնային հանդիպումները կանցկացնի Վահագն Թումասյանի անվան Աբովյանի մարզադաշտում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտը չտրամադրելու որոշումը հիմնավորել է ստադիոնի ծանրաբեռնվածությամբ: 

«Փյունիկը» Հանրապետական մարզադաշտում առաջին տնային հանդիպումը անցկացրել էր 2001 թվականին` «Կիլիկիայի» հետ (2:2): Այդ ժամանակներից ի վեր, բացառությամբ մի քանի խաղի, «Փյունիկի» տունն եղել է Վ. Սարգսյանի անվան ստադիոնը: 

Աբովյանի քաղաքային մարզադաշտը տեղավորում է 3100 հանդիսական: Աբովյանում  են տեղի ունեցել նաև «Փյունիկի»` ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկու փուլերի տնային մրցավեճերը:

Վերջին նորություններ