«Փյունիկ 2008»-ից 6 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական օգոստոսի 28-ից 31-ը ուսումնամարզական հավաքին մասնակցելու համար:
Ռոման Սիմոնյանի թիմից հրավիրվել են Արթուր Պետրոսյանը, Արմեն Սուքիասյանը, Ռուբեն Կարապետյանը, Ալեն Սահակյանը, Արտյոմ Ալեքսանյանը և Գոռ Գևորգյանը:
Մեր տղաներին մաղթում ենք արդյունավետ հավաք: