«Փյունիկի» ակադեմիայից 8 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ-17 հավաքական

Հայաստանի Մ-17 հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով ՈՒԵՖԱ 2026/2027 Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլի 10-րդ խմբի հանդիպումներին, որոնք նոյեմբերի 11-17-ը կկայանան Հայաստանում։

Այս կապակցությամբ «Փյունիկի» ակադեմիայից Արտյոմ Հարթենյանը, Ռոբերտ Հովակիմյանը, Մխիթար Բաբալարյանը, Ալբերտ Ավագյանը, Ալեքս Գասպարյանը, Գրիգոր Հարությունյանը, Գագիկ Գրիգորյանը և Խաչատուր Գևորգյանը հրավիրվել են Հայաստանի Մ-17 հավաքական։

Հաջողություն ենք մաղթում մեր տղաներին։

Վերջին նորություններ