0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկ ՖԱ»-ն հավաք կանցկացնի Թբիլիսիում

Հավաքականի խաղերով պայմանավորված միջազգային դադարի ընթացքում «Փյունիկը» կարճատև ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում:

Մեր թիմը Թբիլիսի կմեկնի սեպտեմբերի 6-ին, Երևան կվերադառնա ամսի 10-ին: 

Հավաքի ընթացքում` սեպտեմբերի 9-ին, Եղիշե Մելիքյանի գլխավորած կոլեկտիվը կանցկացնի նաև ստուգողական հանդիպում վրացական «Սաբուրթալոյի» հետ, որը այս պահին 3-րդ տեղով է ընթանում երկրի գլխավոր առաջնությունում:

Գլխավոր թիմի հետ հավաքին կմասնակցեն «Փյունիկ Ակադեմիայի» խաղացողներ Հարություն Ասատրյանն ու Վյաչեսլավ Աֆյանը, ինչպես նաև «Փյունիկ 2008»-ի դարպասապահ Արթուր Պետրոսյանը: 

Երևան վերադարձից հետո թիմը կսկսի նախապատրաստվել Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի Աբովյանում կայանալիք ԲԿՄԱ-ի դեմ խաղին:

Վերջին նորություններ