«Փյունիկը» առաջիկա երկու տնային հանդիպումների անցկացման վայրն ու ժամը փոփոխվել են:
Հոկտեմբերի 20-ին «Ջունիոր սպորտ» մարզադաշտում կընդունենք «Արարատ-Արմենիային», 5 օր անց` հոկտեմբերի 25-ին, նույն հարկի տակ մեր ուժերը կչափենք «Ուրարտուի» հետ: Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն 15:00-ին:
«Փյունիկը» շարունակում է միանձնյա գլխավորել Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը վաստակած 29 միավորով: Մեր թիմը 6 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում տեղակայված «Ուրարտուի» նկատմամբ, 7 միավոր էլ`«Արարատ-Արմենիայի» նկատմամբ: