«Փյունիկ 2009»-ի ֆուտբոլիստներ Սերյոժա Հարությունյանը, Սերյոժա Պետրոսյանը, Արամ Խաչատրյանը, Արտյոմ Հակոբյանը, Էրիկ Գևորգյանը, Անդրանիկ Երվանդյանը և Արսեն Աղոյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Կիպրոսում կայանալիք զարգացման մրցաշարին:
Մեր տղաները հավաքականին կմիանան նոյեմբերի 22-ին, որից հետո ամսի 28-ին մեկ շաբաթով կմեկնեն Կիպրոս և կմասնակցեն ՈւԵՖԱ-ի մինչև 15 տարեկանների զարգացման մրցաշարին:
Հավաքականին մաղթում ենք հաղթանակներ, իսկ մեր տղաներին՝ հաջող մրցելույթներ։