Դավիթ Մարտիրոսյանը նշանակվել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար:
Նախկինում, մեր ակումբում այս պաշտոնը զբաղեցնում էր Էլինա Կարապետյանը, որին շնորհակալություն ենք հայտնում նվիրված աշխատանքի համար ու հաջողություն մաղթում հետագա նախաձեռնություններում:
Երևանյան թիմի նոր գլխավոր քարտուղարը արդեն երկար տարիներ գործունեություն է ծավալում հայկական ֆուտբոլում ու նպաստում դրա զարգացմանը: Նա ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Լրագրության ֆակուլտետը:
2012 թվականից մինչև 2020-ը թղթակցել է «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթին: Դավիթը աշխատել է «Միկա» ու «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբների մամուլի բաժնում:
2019-ից Մարտիրոսյանը համալրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը` որպես հանրային կապերի և մամուլի բաժնի ղեկավար, այնուհետև դարձել գործադիր տնօրեն և կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։
Մարտիրոսյանը նաև հանդիսանում է Newmag հրատարակչատան սպորտային մատենաշարի ղեկավարը:
Բազում հաղթանակներ ու բեղմնավոր գործունեություն ենք մաղթում Դավիթին մեր ակումբի հետ միասին: