
Աշոտ Ավետիսյանը լքել է «Փյունիկի» մանկապատանեական ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարի պաշտոնը:
Փորձառու մասնագետը մեր ակումբում մարզչական գործոնեություն է սկսել ծավալել 2003/2004 մրցաշրջանից: Լինելով «Փյունիկի» հիմնական թիմի գլխավոր մարզչի օգնական և զուգահեռ գլխավոր մարզիչ երկրորդ թիմում՝ Աշոտ Ավետիսյանը մարզել է հանրահայտ ու արդեն կարիերան ավարտած ֆուտբոլիստների՝ Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան և այլք:
Աշոտ Ավետիսյանը՝ որպես մանկապատանեական ֆուտբոլի զարգացման ղեկավար, համակարգել է մեր ակադեմիայի աշխատանքը, օգնել մարզիչներին բարելավել իրենց որակները և զբաղվել մարզումային մեթոդաբանությամբ:
Շնորհակալություն ենք հայտնում Աշոտ Ավետիսյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում մասնագիտական աշխատանքում: