Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել 29-ամյա կենտրոնական պաշտպան Տարիկ Իսիչի հետ:
Բոսնիացու նախկին ակումբը եղել է ուզբեկական «Սոգդիանան»:
Իսիչը կարիերան սկսել է 2015 թվականին՝ բոսնիական Յաբլանիցայի «Տուրբինայում»: Պաշտպանը կարիերայի մեծ մասը անցկացրել է հայրենի երկրում` հանդես գալով 8 տարբեր ակումբներում: Գլխավոր հաջողությունը Իսիչը գրանցել է «Վելեժի» հետ՝ դառնալով Բոսնիա և Հերցեգովինայի գավաթակիր:
Վերոնշյալ ակումբներից բացի, Տարիկը մեկ մրցաշրջան է անցկացրել մալայզիական «Պերակում»: Իսիչը նաև հանդես է եկել ալբանական «Կուկեսիում»:
Իսիչը մեր թիմին է միացել ուսումնամարզական հավաքի միջնամասում ու փորձաշրջանի ընթացքում մասնակցել ընկերական խաղերին:
Մեր նորեկին մաղթում ենք հուսալի ելույթներ և բազում հաղթանակներ «նռնագույնների» հետ: