«Փյունիկի» հարձակվող Լևոն Վարդանյանը վարձակալան հիմունքներով մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի ԲԿՄԱ-ում:
Մեր ֆուտբոլիստը տրանսֆերային նույն սկզբունքով նախորդ մրցաշրջանն անցկացրեց «Նոայում», որտեղ Վարդանյանը 34 խաղից հետո դարձել էր 8 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Փյունիկի» հետ ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում Վարդանյանն անցկացրել է 14 հանդիպում, դարձել մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Ինչպես նաև, Լևոնն այս մրցաշրջանում պարբերաբար հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական:
Լևոն Վարդանյանին մաղթում ենք հաջողություն և բազում գոլեր: