«Փյունիկ Ակադեմիայի» կիսապաշտպան Պետրոս Ալեքյանը վարձակալական հիմունքներով մրցաշրջանը կավարտի Գյումրիի «Շիրակում»:
Պետրոս Ալեքյանը մեր ակադեմիա է տեղափոխվել 2017 թվականին: Նրա նշանակալից նվաճումներից է 2021/22 մրցաշրջանում Հայաստանի մինչև 17 տարեկանների գավաթի խաղարկությունում չեմպիոնությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Ալեքյանը 11 հանդիպման է մասնակցել Առաջին խմբում և դարձել 6 գոլի հեղինակ: 18-ամյա ֆուտբոլիստը մեր թիմի 2-րդ ռմբարկուն է առաջնությունում:
Պետրոսին մաղթում ենք հաջողություն առաջնության երկրորդ հատվածում