Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել գանացի Էլեն Քոլմանի հետ:
Ֆուտբոլիստը կարիերան սկսել է հայրենի երկրի «Կոսթ Յուֆ» ակումբում, որտեղ հանդես է եկել 2004-ից մինչև 2014 թվականը:
Էլենը մինչև Հայաստան տեղափոխվելը, հանդես է եկել Գանան ներկայացնող «Լեդի Սթրայկերսում» և «Էսիմ Սոկրատեսում»: Եվրոպական թիմերից նա պաշտպանել է բելառուսական «Ֆորին Թրայլսի» և ֆրանսիական «Գրան Կալայսիի» գույները:
Մեր նորեկը 2017 թվականից հանդիսանում է Գանայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ: Միջազգային կարիերայում Քոլմանի գլխավոր նվաճումը եղել է 2012 թվականին. Գանայի մինչև 17 տարեկանների թիմի հետ Էլենը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Մեր նորեկին մաղթում ենք հաջողություն և բազում գոլեր «Նռնագույնների» կազմում: