0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Արսեն Բեժանյանը՝ «Փյունիկ Աղջիկներ» թիմի գլխավոր մարզչի օգնական

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ակադեմիայի մարզիչ Արսեն Բեժանյանը ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածում լինելու է «Փյունիկ Աղջիկներ» թիմի գլխավոր մարզչի օգնականը:

Արսեն Բեժանյանը մեր ակումբի համակարգում է 2019 թվականից: Այս ընթացքում երիտասարդ մարզիչը եղել է «Փյունիկի» ակադեմիայի տարբեր տարիքային թիմերի գլխավոր մարզիչ: Մասնագետը աշխատել է նաև Առաջին խումբը ներկայացնող «Միկայում»:

Արսեն Բեժանյանին մաղթում ենք բեղմնավոր աշխատանք նոր թիմի հետ:

Վերջին նորություններ