
Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի բելառուսական «Դինամոյին»: Հանդիպումը կայանալու է հուլիսի 16-ին ու մեկնարկելու է 20։00-ին։
Խաղին ներկա գտնվել ցանկացող լրագրողները կարող են իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` նշելով անուն ազգանուն, աշխատանքի բնույթ և ԶԼՄ-ի անվանում: Դիմումները կընդունվեն մինչև հուլիսի 15-ը 12։00։
Հավատարմագրված բոլոր լրագրողներն իրենց անցագրերը կարող են ստանալ հուլիսի 15-ին ստադիոնում՝ ժամը 18:00-ից մինչև 21:00 ընկած ժամանակահատվածում:
Մարզադաշտի ասուլիսների սրահում հուլիսի 15-ին տեղի կունենան «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի (18:30) ու Մինսկի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոյի (19:30) նախախաղային մամուլի ասուլիսները: Գլխավոր մարզիչների հետ նախախաղային ասուլիսներին կմասնակցեն նաև երկու թիմերից մեկական ֆուտբոլիստ:
Ասուլիսների ավարտից հետո կկայանան երկու թիմերի նախախաղային մարզումները, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն լրագրողների համար:
Խաղին հավատարմագրվելու համար դիմած բոլոր այն լրագրողներն, ովքեր չեն ներկայանա ստանալու իրենց անցագրերը նշված ժամկետում, այլևս չեն կարողանա հավատարմագրվել այս խաղի համար։