0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Մինա Նաֆեին՝ «Փյունիկ Աղջիկների» ֆուտբոլիստ

Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել 25-ամյա իրանուհի դարպասապահ Մինա Նաֆեիի հետ: 

Մինան ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել բացառապես հարազատ երկրում: Իրանում Նաֆեին խաղացել է «Այանդե Սազանում», Իսաֆանի «Սեպահանում» և «Մալավանում»:

25-ամյա դարպասապահն «Այանդե Սազանի» գույներով մեկ անգամ դարձել է երկրի գլխավոր առաջնության չեմպիոն: 

Իրանուհին «Սեպահանի» և «Մալավանի» կազմում հասցրել է մեկական անգամ դառնալ փոխչեմպիոն:

Մինան հանդես է եկել Իրանի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ հիմա արդեն ազգային ընտրանու ճամբարից է:

Մեր նորեկին մաղթում ենք հաջողություն և հաղթանակներ։

Վերջին նորություններ