Ուրախ ենք տեղեկացնելու, որ «Փյունիկը» պայամանգիր է կնքել գանացի պաշտպան Մարտա Ապիայի հետ:
Ֆուտբոլիստը հանդես է եկել հարազատ երկրի «Բերի Լեյդիս» և «Ամպեմ Դարկոա Լեյդիս» ակումբներում:
Մարտայի գլխավոր նվաճումը, մինչ այս, «Բերի Լեյդիսի» հետ բրոնզե մեդալն է Գանայի Սուպերգավաթում:
«Ամպեմի» կազմում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Արևմտյան Աֆրիկայի պետությունների միջև անցկացվող մրցաշարի և Բ գոտում դարձել է արծաթե ու բրոնզե մեդալակիր:
Ապիան 2022 թվականի սեպտեմբերից հրավիրվում է Գանայի ազգային հավաքական: «Gothia Cup մրցաշարում՝ 2018-ին, պաշտպանը Գանայի երիտասարդական հավաքականի հետ դարձել է բրոնզե մեդալակիր: Դա ամենամյա երիտասարդական մրցաշար է, որին մասնակցում են տարբեր մայրցամաքներից հավաքականներ:
Բարի գալուստ Մարտա և բազում հաղթանակներ: