0 ապրանք զամբյուղում

    խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» վստահ հաղթանակի հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ

«Փյունիկը» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիայի» հետ խաղում տպավորիչ հաղթանակի հասավ 3:1 հաշվով:

Սռաջին խաղակեսում  տանտերերը չնչին առավելություն ունեին և դրվագներից մեկում կարողացան վաստակել 11 մետրանոց հարվածի իրավունք. գնդակին մոտեցած Տենտոն Յենեն անվրեպ էր:

Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» միացրեց շարժիչը, և Եղիշե Մելիքյանի կատարած փոփոխությունները լրջորեն ազդեցին հանդիպման ընթացքի վրա: 

Փոխարինման մտած Յուսուֆ Օտուբանջոն վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք և ինքն էլ հաջող իրացրեց այն: Հիմնական ժամանակի ավարտից 15 րոպե առաջ «Արարատ-Արմենիայից» Ամոս Նոնդին երկրորդ դեղինով հեռացվեց խաղադաշտից, երբ ընդհատեց Սանիի Բուհարի հեռանկարային անցումը:

Հենց այդ ստանդարտն էլ «Փյունիկը» գոլի վերածեց. Սերգեյ Վակուլենկոյի փոխանցում-հարվածից հետո գլխով գնդակի ընթացքն արագացրեց Ագդոն Մենեզեսը և ոչ մի շանս չտվեց մրցակցի դարպասապահին:

Այս խաղում վերջին արդյունավետ գործողությունը կատարեց խաղի հերոսներից մեկը՝ Սանի Բուհարին: Տպավորիչ անցում ձեռնարկելուց հետո «Արարատ-Արմենիայի» պաշտպանությունը չկարողացավ կանգնեցնել նիգերիացուն, իսկ վերջինս ձևակերպեց վերջնաարդյունքը՝ 3:1:

Եղիշե Մելիքյանի թիմը այս հանդիպումից 65 ժամ հետո՝ հոկտեմբերի 6-ին՝ Չարենցավանում կանցկացնի 10-րդ տուրի «Վանի» հետ մրցավեճը:

Վերջին նորություններ