Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիա» «Փյունիկ» (1:3) խաղից հետո մեր թիմի պաշտպան Ալեմաոն խոսել է հանդիպման, առաջին խաղակեսից հետո հանդերձարանի մթնոլորտի, անցած արտագնա խաղում կրած պարտությունից հետո դասեր քաղելու և «Փյունիկում» ադապտացիայի մասին:
«Ինձ համար սա յուրահատուկ խաղ էր, ինչպես գիտեք, ես տարիներ շարունակ խաղացել եմ այս թիմում: Այս օրը յուրահատուկ էր ինձ համար, և իհարկե, ես ցանկանում էի հաղթել, քանի որ հիմա պաշտպանում եմ «Փյունիկի» գույները: Մենք գիտեինք, ինչպես «Նոայի» դեմ խաղում, այս հանդիպումն էլ բարդ էր լինելու: Մենք չէինք կարող խաղալ այնպես, ինչպես խաղացինք «Նոայի» դեմ, պետք էր փոփոխություններ կատարել, քանի որ այդ պարագայում կարող էինք պարտվել: «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում պետք է փոխեինք մեր մոտեցումը: Մենք բաց թողեցինք առաջին գոլը, բայց մենք լավ թիմ ենք, հոգեպես ամուր ենք, և երկրորդ կեսում արեցինք ամեն հնարավորը հաղթանակի հասնելու համար: Տուն ենք վերադառնում 3 միավորով:
«Փյունիկի» դեմ տարիներ շարունակ խաղացել եմ, շատ լավ գիտեմ այս թիմին, հիմա այստեղ եմ, մարզչին լավ եմ ճանաչում, գիտեմ, որ պահանջում է լիովին նվիրվել խաղադաշտում: Սկզբում, հեշտ չէր, քանի որ մենք հանդես էինք գալիս եվրոպական մրցաշարերում, և անհրաժեշտ էր արագ ընտելանալ թիմին, սակայն հիմա շատ լավ եմ զգում, ինձ տանն եմ զգում, թիմակիցներից հետ փոխըմբռնում կա: Ես պատրաստ եմ առավելագույնը անել ամեն խաղում ու օգնել «Փյունիկին»:
Մարզիչը շատ էր զայրացել, բայց մենք գիտենք նրան, նա ակնկալում էր, որ բոլորս անենք մեր առավելագույնը: Նա գիտեր, որ մենք ավելիին ենք ունակ, քան այն, ինչ ցույց տվեցինք առաջին կեսում: Մենք այդպես էլ արեցինք, և հիմա երջանիկ ենք, քանի որ վաստակեցինք 3 միավոր: